News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երեւանցիների բարձրացրած խնդիրներին արագ արձագանքելու եւ ընթացք տալու նպատակով Երեւանի քաղաքապետարանի եւ մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերում գործում են թեժ գծի հեռախոսահամարներ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե ստացված յուրաքանչյուր ահազանգ կամ խնդիր  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանրակրկիտ ուսումնասիրվում եւ հնարավորին արագ լուծում է ստանում: Նախորդ շաբաթ վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 78 հեռախոսազանգ, որոնցից 47-ին տրվել է լուծում, իսկ 31-ի վերաբերյալ աշխատանքներն ընթացքի մեջ են:

Երեւանի քաղաքապետարանի կենտրոնական ապարատի թեժ գծերով նույն ժամանակահատվածում ստացվել է 205 հեռախոսազանգ: Դրանցից 183-ն արագ լուծում են ստացել կամ քաղաքացուն տրվել է սպառիչ պատասխան, մնացած 22 հեռախոսազանգերի դեպքում բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ