News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ափսոսանքի է արժանի, որ Ադրբեջանը՝ անտեսելով ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինների դուրս բերման եւ հրադադարի ռեժիմի նմանատիպ խախտումների բացառման համար պայմաններ ստեղծելու վերաբերյալ միջազգային հանրության կոչերը, շարունակում է հանդես գալ հայտարարություններով, որտեղ խեղաթյուրում է  միջադեպի էությունը եւ նենգափոխում փաստերը: Այս մասին հաղորդել են ԼՂՀ ԱԳ նախարարությունից՝ մեկնաբանելով ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը:

«Փորձելով արդարացնել իր կողմից միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպտագույն խախտումը՝ Բաքուն կրկին վկայակոչում է ՄԱԿ ԱԽ բանաձեւերը:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ բոլոր չորս բանաձեւերի առաջնահերթ եւ կարեւորագույն պահանջը կրակի, բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Սակայն այս հիմնական պահանջն է բազմիցս խախտվել Ադրբեջանի կողմից եւ մինչ օրս լիովին չի կատարվել, ինչի մասին է վկայում ուղղաթիռի խոցման միջադեպը:

Ադրբեջանի կողմից ՄԱԿ ԱԽ 4 բանաձեւերի պահանջների անտեսումը եւ նրա բացահայտ ձգտումը՝ հակամարտությունը լուծել ուժի միջոցով ու պատերազմի վերսկսման շարունակական սպառնալիքներն են  արժեզրկել եւ անկիրառելի դարձրել սույն բանաձեւերը»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ