News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների 49%-ի կարծիքով՝ կլիմայական փոփոխությունները եւ բնական աղետները վկայում են ապոկալիպսիսի մասին:

Հարցման տվյալները հրապարակվել են The Atlantik պարբերականի կողմից՝ հղում անելով հասարակական կրոնների ուսումնասիրման ինստիտուտին:

Ինչպես փոխանցում է Informing-ը, վերջին երեք տարիներին աճել է այն մարդկանց թիվը, որոնք բնական աղետները կապում են աշխարհի վերջի հետ։

Ընդ որում, տեսակետները տարբերվում են՝ կախված կրոնական պատկանելությունից: Այսպես, սպիտակամորթ ավետարանականները  համարում են, որ բնական աղետները հանդիսանում են աշխարհի վերջի նշան եւ չեն համարում կլիմայական փոփոխությունների արդյունք: Իսկ սեւամորթ բողոքականները հավատում են եւ մեկին, եւ մյուսին:

Հարցումը անցկացվել է 2014թ. սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 8-ին: Հարցվել են 18 տարեկանից բարձր 3022 ամերիկացիներ, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: Հարցումը կատարվել է հեռախոսային հարցազրույցների հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ