News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, քննության առնելով օրենքի նախագծերն ու լսելով գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացություններն՝ Արցախի օրենսդիրները հաստատեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ԼՂՀ  օրենքի հետ կապված փաթեթում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, եւ «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքները։

ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի ներկայացմամբ խորհրադարանականները քննարկեցին կառույցի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը եւ այն հաստատեցին Ազգային ժողովի որոշմամբ։

Լիագումար նիստի օրակարգում էր նաեւ Արցախի Հանրապետության 2014 թվականի 9 ամսվա պետական բյուջեի կատարման տեղեկատվությունը, որը ներկայացրեց ԼՂՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը։

Ի գիտություն ընդունվեց ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունները կարգավորող պետական հանձնաժողովի՝ 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը։

Նիստի երկրորդ հատվածում տեղի ունեցավ կառավարության հետ հերթական հարցուպատասխանը: Կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ պատասխանեցին պատգամավորների մեկուկես տասնյակ հարցերին՝ երկրի կենսագործունեության տարբեր բնագավառների մասին:

Լիագումար նիստի ավարտին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հրապարակեց ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբի դիմումը՝ «Հեռուսատամարաթոն-2014»-ի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ