News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի առողջապահության նախարար Անա Մատոն հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, որում ներգրավված է եղել իր նախկին ամուսին Խեսուս Սեպուլվեդան:

Ավելի վաղ Իսպանիայի ազգային դատարանի դատավորը խոստովանել է, որ Անա Մատոն «օգուտ է ստացել» ապօրինի գործարքներից: Նրա կարծիքով՝ նախարարը կարող էր օգտվել փողերից, որոնք նրա ամուսինն ստացել է որպես կաշառք «ատկատներով» եւ համալրել ընտանեկան բյուջեն, հաղորդում է Reuters-ը:

Կոռուպցիայի սկանդալային գործի հետաքննությունը՝ կապված երկրում իշխող Ժողովրդական կուսակցության հետ, սկսվել  դեռեւս 2007-ին: Այդ գործով անցնում է 43 մարդ, այդ թվում Անա Մատոյի նախկին ամուսինը, Պոսուելո դե Ալարկոնի նախկին քաղաքապետը:

Մատոն հայտարարելով իր հրաժարականի մասին, նշել է, որ ինքն ամբաստանյալ չէ, իրեն մեղադրանք չի առաջադրվել, եւ որ ինքը տեղյակ չի եղել նման հանցագործությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ