News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Էննի Մերֆին 40-ամյա դադարից հետո վերադարձել է մանկավարժական գործունեության: Օրերս 101-ամյա Էննին 30 գործազուրկների համար դասախոսություն է կարդացել՝ պատմելով իր կյանքի եւ աշխատելու շարժառիթների մասին:

Մերֆին ներկաներին նաեւ պատմել է XX դարի սկզբին Մեծ Բրիտանիայում հանքափորների գործադուլների եւ ազատության ու կանանց իրավունքների համար պայքարում Նելսոն Մանդելայի դերի մասին: Daily Mail-ի փոխանցմամբ, դահլիճը թոշակառու մանկավարժին ուղեկցել է բուռն ծափահարություններով:

Թոշակի անցնելուց հետո Մերֆին մենակ է ապրել, սակայն այս տարվա սեպտեմբերին տեղափոխվել է Գեյթսհեդի ծերանոց: Այստեղ էլ նա դասախոսություն է կարդացել:

Էննի Մերֆին ծնվել է 1913 թվականին: 1918-ին նա սկսել է սովորել Գեյթսհեդի Chopwell դպրոցում: Կինը մանկավարժական գործունեությունը սկսել է 1932 թվականին, Նորվիչի մանկավարժական քոլեջում, իսկ 1973-ին թոշակի է անցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ