Մարտերի ընթացքում վիրավորվելու արդյունքում զոհված զինվորների մեծ մասին հնարավոր կլիներ սպանել, եթե օգնությունն ավելի շուտ օգնություն ցուցաբերվեր: Այս մասին պնդում են ամերիկյան զինվորականները:
«Մարտի դաշտում հիմնական մարդասպանը ժամանակն է: Իրաքում եւ Աֆղանստանում ռազմական գործողությունների ժամանակ կոալիցիայի զինվորների շրջանում զոհվան դեպքերի ավելի քան 87%-ը տեղի է ունեցել վիրավորվելուց հետո առաջին 30 րոպեների ընթացքում»,- Քվինսլենդի Ջեյմս Քուքի համալսարանից դոկտոր Ջեֆրի Դոբսոնի հայտարարությունն է մեջբերում The Washington Times-ը:
Գիտնականներն առաջարկել են մեթոդ մշակել, որը կկարողանա փոխել վնասվածքին օրգանիզմի բնական արձագանքը՝ միաժամանակ պահպանելով կենսական նշանակության բոլոր համակարգերի աշխատունակությունը: Նրանք հատուկ թմրանյութ են մշակել, որը վիրավորին խորը քուն է բերում, որի ընթացքում անոթային ճնշումը հասնում է նվազագույնի, իսկ արյան մակարդելիության արագությունը մեծանում է: Մարդուն համակարգչի նման բերում են, այսպես կոչված, «քնի ռեժիմի»՝ առավելագույնս նվազեցնելով նրա վրա տրավմատիկ շոկի եւ այլ գործոնների ազդեցությունը:
Պենտագոնը տպավորված է դոկտոր Դոբսոնի թիմի հետազոտության արդյունքներով եւ ավստրալական գիտնականներին 550 հազար դոլար է հատկացրել՝ իրենց մեթոդը կատարելագործելու համար: