Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, թե առանց Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու, Թուրքիան չի կարող տարածաշրջանում դերակատարում ունենալ։
Այցով Իսպանիայում գտնվող Սիրիայի նախագահը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, նշել է, որ Թուրքիա-Իսրայել լարվածությունը վնասում է տարածաշրջանին, եւ դժվարացնում է Թուրքիայի՝ տարածաշրջանում նախաձեռնող դերակատար լինելու հնարավորությունը։
Սիրիայի նախագահը հիշեցրել է, որ հնարավոր չէ շարունակել Սիրիա-Իսրայել բանակցությունները, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Պաղեստինի խնդրում։
Ըստ Բաշար Ասադի՝ թուրք-իսրայելական լարվածությունը մեծացնում է պատերազմի հավանականությունը։