News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մի քանի օրից վերջապես շահագործման կհանձնվի Գյումրու Մուշ–2 թաղամասում կառուցված բազմաբնակարանային շենքերը` նախատեսված երկրաշարժից անօթեւան 1056 ընտանիքների համար:

Նորակառույց թաղամասում կատարված շինարարական աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով «Շիրակ կենտրոնի» ներկայացուցիչները այսօր՝ հուլիսի 7-ին այցելել են թաղամաս, ուր դիտարկել են մի շարք շենքերի  բնակարաններում կատարված ներքին հարդարման աշխատանքները: Դիտարկումներով թեեւ կատարված աշխատանքների որակը հեռու է գերազանց լինելուց, սակայն բնակվելու համար կարելի է համարել տանելի:

Անշուշտ պատկերը պարզապես սարսափելի կլիներ, եթե անցած տարվա դեկտեմբերին շինհրապարակ այցելած Հայաստանի նախագահի կարգադրությամբ չվերանորոգվեին եւ չկահավորվեին նորակառույց բնակարանները: «Կարծում ենք գոնե ապագայի համար պետք է դասեր քաղեն ինչպես շինարարությունը իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ–ն, այնպես էլ  մեր բարձրաստիճան պաշտոնյաները եւ նման մեծ ծավալ ունեցող շինհրապարակներ իրենց այցելությունները կազմակերպեն ոչ թե շինաշխատանքների ավարտին, այլ ընթացքում, շինարարության որակին էլ ուշադրություն դարձնեն ի սկզբանե»,- նշել են ՀԿ-ի ներկայացուցիչները: 

Հատուկ շեշտվել է, որ նորակառույց թաղամասի ամենամեծ թերություններից մեկն էլ կանաչ տարածքների ոռոգման համակարգի բացակայությունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Խաչաղբյուր 1» և «Խաչաղբյուր 2» ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը
Նշենք, որ «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ