News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը


UNICEF (United Nations Children's Fund) կազմակերպությունը ցնցել է գեյմերներին՝ ներկայացնելով  Video Games United խաղը. այն Հարավային Սուդանից մի փոքրիկ աղջնակի կյանքի պատմություն է, հայտնում է TJournal-ը:

Բեմդուրս գալով հաղորդավարը պատմել է, որ հանդիսատեսին ներկայացվելու է պատերազմի ժամանակ ողջ մնալու հմտություններով խաղ՝ «Էլիկայի փախուստը»:

Լսարանն առաջին անգամ ցնցվել է, երբ հաղորդավարը հայտարարել է, որ նախագծում գլխավոր հերոսուհու դերում հանդես է գալիս յոթնամյա մի աղջիկ: Խաղն սկսվում է, երբ նրա մայրը մահանում է խոլերայից, իսկ եղբայրը զոհվում է՝ փորձելով ընտանիքը պաշտպանել զինված մարդկանցից: Էլիկային հաջողվում է փախչել, որից հետո նա հյատնվում է փախստականների ճամբարում, որտեղ չկա սնունդ եւ հագուստ, եւ նա ստիպված է մարմնավաճառությամբ զբաղվել՝ սնունդ հայթայթելու համար: 

Հաղորդավարի բացահայտումներից հետո մի քանիսը լքել են դահլիճը, հետո բեմ է դուրս եկել սեւամորթ մի աղջիկ՝ Մարի Մալիկ անունով.  Վերեւում շարադրվածը նրա կյանքի պատմությունն էր: Նա հանդիսատեսին հայտնել է, որ Սուդանի երեխաները նման ողբերգություն վերապրում են ամեն օր, եւ ներկաներին կոչ է արել խնդրի մասին պատմել շրջապատող մարդկանց: 

Ցուցահանդեսից տեսագրությունն արվել է օգոստոսին՝ Վաշինգթոնի VGU ցուցահանդեսում, սակայն դրա հրապարակումը տեղի է ունեցել Սուդանում 2013 թ. դեկտեմբերին ռազմական կոնֆլիկտ սկսվելու տարելիցին: Այդ ժամանակահատվածում շուրջ 750 հազար երեխա հարկադրված փոխել է բնակության վայրը, շուրջ 320 հազարը հայտնվել են փաստականների ճամբարում, 400 հազարը զրկվել դպրոց գնալու հնարավորությունից,  12 հազարը օգտագործվել է զինված ուժերում՝ ռազմական գործողությունների ժամանակ: 

Նման գործողությունը բնորոշ չէ UNICEF-ին, սակայն կազմակերպությունը որոշել է, որ այդ մատուցմամբ իր փաստարկներն ավելի համոզիչ կլինեն: Բռնության նկատմամբ գրեթե անտարբեր խաղացողների կարծիքով անգամ տեսախաղի համար է սա  չափօց դուրս, ուր մնաց թե իրական կյանքում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կասպերսկու լաբորատորիան» խոստացել է «հասանելի իրավաբանական միջոցներ» ձեռնարկել ԱՄՆ-ում իր արտադրանքի արգելքի դեմ
Ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծողը արձագանքել է  ԱՄՆ մտցրած արգելքին...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ