Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ոսկեհասկ գյուղից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Շանթ Գ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հուլիսի 1-ից ՌԴ Պրիմորիայի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 260 հոդվածի 3-րդ մասի /ապօրինի ծառահատում/ մեղադրանքով: