News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Փոխանակման կետերում սպեկուլյացիաների շարունակման դեպքում կառավարությունը կքննարկի փոխանակման կետերի գործունեությունը օրենսդրորեն կտրուկ սահմանակելու հարցը: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով արտարժույթի շուկայում վերջին օրերին գրանցված տատանումներին:

«Ամբողջ աշխարհում արժութային շուկայում առկա է սպեկուլյատիվ վարք: Որպես կանոն, դա արվում է համապատասխան հարթակներում՝ որոշակի կանոններով, եւ դրա անմիջական ազդեցությունը վերջնական սպառողի վրա միջնորդավորված է եւ ավելի չափավորված: Ցավոք, Հայաստանում այս առումով սպեկուլյատիվ վարքի ամենացցուն օրինակները կարծես թե փոխանակման կետերում են, որոնք հաճախ կոնկրետ շահեր են սպասարկում: Նման վարքի շարունակականության պարագայում կառավարությունը կքննարկի ինքուրույն փոխանակման կետերի գործունեության օրենսդրական կտրուկ սահմանափակման խնդիրը»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ