News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակահատվածում «ՎԱԶ 2106» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին եւ նրանց մանկահասակ երեխային:

«Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացիկ:

Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը երեխայի հետ միասին իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղեւորվել է Մերգելյան ինստիտուտի մոտակայքից դեպի Զեյթուն թաղամասում գտնվող իրենց բնակարան:

Տուն հասնելուց հետո հետապնդողները որոշ հեռավորության վրա իջել են ավտոմեքենայից եւ սպասել, մինչեւ Նանոր Սէֆիլյան-Բարսեղյանը կայանել է իր ավտոմեքենան եւ երեխայի հետ միասին բարձրացել տուն:

Այնուհետեւ նրանք եւս որոշ ժամանակ մնացել են նույն տեղում եւ հեռացել:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հերթական անգամ փաստում է, որ

այսօրինակ ոստիկանապետական քայլերը որեւէ ազդեցություն չեն ունենալու մեր

հետագա ընթացքի վրա»,-ասված է հայտարարությունում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ