News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Թուրքիա - Ադրբեջան տանդեմը ամենուր ակտիվացել է, այլեւս միջազգային ասպարեզում մենք մենակ չենք, այլ ամենուր բախվում ենք այդ հզոր տանդեմի հակազդեցությունը: Այս մասին Հալեպում, ՀՅԴ 124-րդ ամյակի միջոցառմանը հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Հայոց ցեղասպանության 100 -ամյակի շեմին Հայաստանն աշխարհին ներկայանում  է Հայոց զույգ պետականությամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Արցախ-ՀՀ-Սփյուռք համախմբվածությամբ, որն էլ բավարար նախապայման է առաջ գնալու եւ հաջողության հասնելու»,-ասել է նա ու հավելել. «Եթե Հայաստանում անցման շրջանը կարելի է բնորոշել՝ անցում դեպի զարգացման ժամանակաշրջան, ապա Հայոց ցեղասպանության պայքարում՝ անցում դեպի պահանջատիրություն։ Բոլորս միասին մեծ անելիք ունենք»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերակազմակերպել սփյուռքյան մեր հնարավորությունները եւ մեր պետության համագործակցությամբ ծավալել նոր որակի աշխատանք:

Հրանտ Մարգարյանը նշել է, որ հայկական սփյուռքը ունի քաղաքական, բարոյական մեծ նշանակություն եւ դերակատարություն հայկական ռազմավարության մեջ. «Կազմակերպված Սփյուռքը, նոր սերնդի հայեցի դաստիրակությունը ու համախմբումը համահայկական հարցերի շուրջ մեր ուժի բաղկացուցիչ մաս է․ ուստի նոր շունչ, նոր թափ պետք է հաղորդել Սփյուռքի նպատակային վերակազմակերպման գործին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ