News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենամեծ մեխանիկական ժամացույցը տեղադրվել է Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի վրա, ասված է «Գալս-Դեվելոփմենթ» ընկերության հաղորդագրությունում:

Ժամացույցը կընդգրկվի աշխարհի ամենահայտնի  մեխանիկական ժամացույցների հնգյակում, ինչպիսիք են Բիգ-Բենը, Կրեմլի կուրանտները, Փարիզյան աշտարակի ժամացույցը, Գուանչժոուի ժամացույցը, եւ կդառնա Մոսկվայի ամենացայտուն տեսարժան վայրերից:  Ժամային մեխանիզմը կաշխատի առնվազն 100 տարի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեխանիզմի քաշը 4,5 տոննա է՝ բաղկացած պողպատից, ալյումինից, տիտանից եւ ոսկեջրած 5 հազար դետալներից: Մեխանիզմի բարձրությունը 6 - 7 մետր է: Հիմնական մեխանիզմը տեղադրված է հինգերորդ հարկի մակարդակում:

Ժամացույցը ստեղծվել է 6 ամսում՝   ժամացույցի «Ռակետա» գործարանի մասնագետների խմբի կողմից՝ Ժակ ֆոն Պոլյեի գլխավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ