News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Նոր տարվա նախաշեմին NEWS.am Vera&Football-ը ձեզ է ներկայացնում Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորում»  խփած բոլոր գոլերը:

Դոնեցկի «Շախտյորում» անցկացրած պաշտոնական հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 106 խաղի և դարձել 44 գոլի հեղինակ:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա ՝ 72 խաղ, 38 գոլ
Ուկրաինայի գավաթ ՝ 11 խաղ, 4 գոլ
Ուկրաինայի սուպերգավաթ ՝ 2 խաղ

Չեմպիոնների լիգա ՝ 21 խաղ, 2 գոլ
Մխիթարյանը մրցակից թիմերից ամենաշատը գրավել է Օդեսսայի «Չերնոմորեցի» դարպասը (5 գոլ): Մեր ֆուտբոլիստը 4 անգամ հաջողության է հասել Լուգանսկի «Զարյայի» դեմ խաղերում և 3-ական անգամ գրավել է Դոնեցկի «Մետալուրգի», «Տավրիայի», «Մետալիստի», «Կրիվբասի», «Վոլինի» և Կիևի «Արսենալի» դարպասները:

Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ գոլի հեղինակ է դարձել հանդիպման վերջին 15 րոպեներին՝ մրցակիցների դարպասը գրավելով 11 անգամ:

Առավել հաջող են ստացվել Մխիթարյանի աջ ոտքով կատարած հարվածները (28 գոլ): Հայ ֆուտբոլիստը 13 անգամ մրցակիցների դարպասը գրավել է ձախ ոտքով և 3 անգամ հաջողության է հասել գլխի կատարած հարվածով:

Իր թիմի սեփական հարկի տակ կայացած հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 22 գոլի հեղինակ և նույնքան անգամ աչքի է ընկել արտագնա խաղերում:

Հենրիխ Միթարյանն իր գոլերի առյուծի բաժինը խփել է մրցակցի տուգանային հրապարակի ներսում (40 գոլ): 3 անգամ Մխիթարյանն աչքի է ընկել տուգանային հրապարակից դուրս և 1 անգամ մրցակցի դարպասը գրավել է 11 մետրանոց հարվածով:

Բոլորից շատ՝ 5-ական անգամ Մխիթարյանին գոլային փոխանցումներ են կատարել Դարիո Սռնան, Լուիս Ադրիանոն և Վիլլիանը: 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ֆեռնանդինյոն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին տեղի կունենա Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը: Հենրիխ Մխիթարյանն այս անվանակարգում չորս անգամ ճանաչվել է լավագույնը:


Նյութը պատրաստեց Հրաչ Նազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ