News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը նրան Հայաստան տեղափոխելու խնդրով այժմ էլ դիմելու է արտաքին գործերի նախարարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ արդեն պատրաստել է նամակը, կից ներկայացնելու է համապատասխան փաստաթղթեր նաեւ այն մասին, որ Հրաչյա Հարությունյանը արցախյան ազատամարտի հերոս է: Նա հույս ունի, որ ԱԳՆ-ի մակարդակով բանակցություններ կլինեն եւ Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի Հայաստան: Ինչ վերաբերում է ավելի վաղ արդարադատության նախարարություն ներկայացված դիմումին, աներն ասաց, որ այդտեղից որեւէ նորություն չկա, ասել են՝  գործընթացը կտեւի մոտ 6 ամիս:

Վիկտոր Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ Հրաչյա Հարությունյանից շատ տեղեկություններ չունեն, գիտեն, որ նրան Մոսկվայից տեղափոխել են եւ այժմ գտնվում է Տամբովի բանտում: Հրաչյա Հարությունյանի աները իր վրդովմունքը հայտնեց հունվարի 12-ին Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինվորականին Հայաստանին չհանձնելու մասով:  «Ռուսը մտավ վեց հոգու բնաջնջեց՝ չխնայելով օրորոցային երեխուն, չեն ուզում հանցագործին տան, ասում են՝ մեր օրենքներով պիտի դատենք: Կտանի, գժանոց կգցի, մի քանի ամիս կմնա, կազատեն, կպրծնեն: Շատ ցավալի է, ոնց էս դեպքում ռուսը չտվեց Հայաստանին, թե մեր քաղաքացին է, իսկ Հրաչյայի դեպքում չհամաձայնեցին մեզ տալ: Էդ ո՞նց է լինում, որ իրենք իրենցին տանում են, իսկ մենք մերին չենք կարողանում բերել: Պետք էր պետականորեն պայքարել էս ամենի համար, ինչը չարվեց: Ավելի լավ է գնային, հետեւեին գյուլեին, ճիշտը դա կլիներ, քան թե հանձնեին»,-ասաց Վիկտոր Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ բեռնատարը, որի ղեկին եղել է Հրաչյա Հարությունյանը, 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի արդյունքում արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ըստ հետաքննության, Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Մոսկվայի քաղաքային դատարանն անփոփոխ է թողել այդ դատավճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաչյա Հարությունյանին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակել
Պատժի չափը լրանում է 1 տարի 9 ամիս հետո…
Հրաչյա Հարությունյանը 3 ամսից ազատ կարձակվի
Հրաչյա Հարությունյանը նաեւ նշեց, որ բազմաթիվ առողջական խնդիրներ ունի…
Շորերս կտրտել էին… խալաթ հագցրին ու տարան. վթարի եւ կրած պատժի մասին պատմում է Հրաչյա Հարությունյանը
Վթարի պատճառը վարորդի խոսքով արգելակների անսարքությունն է եղել…
Հրաչյա Հարությունյանն արդեն կարողանում է կալանավայրից դուրս գալ. նա աշխատում է
Հայ վարորդը պատիժը կրում է բաց ռեժիմով…
Հրաչյա Հարությունյանը պատիժը կրում է բաց ռեժիմով, բայց դեռեւս չի կարողանում ՔԿՀ-ից դուրս գալ
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Հրաչյա Հարությունյանի աշխատանքի հարցը լուծվել է. առաջիկա օրերին նա կկարողանա դուրս գալ ՔԿՀ-ից
Հրաչյա Հարությունյանը նաեւ առողջական խնդիրներ ունի եւ առաջիկայում պետք է վիրահատության ենթարկվի...
Ամենաշատ