News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակել է Ցեղասպանության հարցում Թուրքիայի մերժողական քաղաքական գիծը եւ ավելին, 2015-ի ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքքալեի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի օր։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ հայերը պատրաստվում են նշել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիայի նախագահը այլ քայլով է պատասխանել հայերին։  Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակի առթիվ ապրիլի 24-ին կլինեն միջոցառումներ եւ Թուրքիա կհրավիրվեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ միջոցառումների օրը հենց ապրիլի 24-ը ընտրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ