News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ ֆրանսիական հեղինակավոր «l'Histoire» ամսագրի հերթական համարը լույս է տեսել «Հայեր. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագիրը կրող 50-էջանոց ծավալուն հոդվածաշարով:

Ամսագրի էջերում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտողների եւ պատմաբանների հեղինակած հոդվածներ, որոնք ուղեկցված են ինֆոգրաֆիկայով եւ փաստավավերագրական կադրերով:

Ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Հարություն Գեւորգյանի «Մի բնաջնջման սցենար» ծավալուն հոդվածը ներկայացնում է հայերի հանդեպ գործած ոճրագործության սցենարը` փաստական վերլուծության ենթարկելով մտահղացման, ծրագրման, հրամանի, դրա իրականացման փուլերը, արդյունքները, ինչպես նաեւ հայերի ջարդերի եւ տարհանման քարտեզը: Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի տնօրեն Ֆրանսուա Ժորժոնի հետ հարցազրույցում «l'Histoire»-ն անդրադառնում է նախքան Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հայ համայնքին եւ դրա դերին: Իսկ հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի հետ հարցազրույցը նվիրված է 20-րդ դարի կեսերից սկսած` սերունդներ անց Հայոց ցեղասպանության հիշատակի զարթոնքին:

Հոդվածաշարը պարունակում է այլ հոդվածներ նվիրված աշխարհասփյուռ հայության ներկայից պատկերին, Ժան Ժորեսի գլխավորությամբ Ֆրանսիայի հայասերների շարժմանը, ինչպես նաեւ վերջին տարիներին Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող թուրք մտավորականներին` ներառելով նաեւ Թաներ Աքչամի «Ինչու՞ Թուրքիան չի բացում արխիվները» հոդվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ