News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Գյումրիի ողբերգության հանդեպ էմոցիոնալ մոտեցումը հասկանալի է, բայց դրանից հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն չի ծագում: Այս մասին հունվարի 26-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ի պատասխան հարցին, թե Գյումրիի ողբերգության համատեքստում գոհ են արդյոք ՀՀ իշխանությունները ռուսական կողմի հետ հարաբերություններից կամ պե՞տք է ինչ-որ բան փոխել, նախարարը նշել է. «Չեմ կարծում ճիշտ է կապակցել այդ երկու բաները՝ մեր երկկողմ հարաբերությունները եւ ողբերգությունը, որ եղավ Գյումրիում, որի վերաբերյալ հանրային կարծիքի վրդովմունքը եւ զայրույթը մարդկային է եւ հասկանալի: Այնպես ինչպես, որ դուք եք դուք եք ներկայացնում, որ պետք է վերանայել, փոխել՝  չեմ կարծում` տեղին է: Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, համատեղ ջանքերով մտադիր ենք այդ հարաբերություններն առավել խորացնել, ամրապնդել եւ զարգացնել»:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ողբերգության օրը հանրապետության նախագահը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, հանձնարարարականներ տվել եւ նշել, որ հանցագործությունը պետք է բացահայտվի ամենակարճ ժամկետում, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս հարցում հայկական կողմը համագործակցում է ռուսաստանցի գործընկերների հետ:

Նախարարը հիշեցրել է, որ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, կապերը պահպանվում են բոլոր մակարդակներով: «Փոխըմբռնում կա առ այն, որ քննությունը պետք է բաց եւ թափանցիկ լինի, եւ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:

Հարցին, թե արդյոք ռուսական կողմը խախտել է երկկողմ համաձայնագիրը Վալերի Պերմյակովի ձերբակալության ընթացքում, նախարարը պատասխանել է, որ ըստ օրենքի՝ փաստաթղթերի մեկնաբանության տարաձայնությունների դեպքում կողմերը դիմում են ԱԳՆ, բանակցություններ են  անցկացվում նման հարցերի լուծման համար հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ: Եթե այդպիսի հանձնաժողով է ստեղծվում եւ դարձյալ արդյունք չի լինում, այդ ժամանակ հարցը լուծվում է դիվանագիտական ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ