News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՏՄ անդամ այլ երկրների միջեւ՝ Ռուսաստանից բացի, առեւտուրը առայժմ անհեռանկար է, հունվարի 26-ի մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Այսպիսով, ԵՏՄ մտնելուց հետո աճի իրական հնարավորություններ են հայտնվում միայն Ռուսաստանի հետ արտաքին առեւտրի մասով, հավելել է նա:

Ըստ նրա՝ Ղազախստանի դեպքում առեւտրային կապերի աշխուժացումը բարդանում է հեռավորության, սահմանների եւ  տեղափոխման  դժվարությունների պատճառով:  «Բելառուսի հետ այդ հարցերը մի փոքր հեշտ է լուծելը, սակայն մենք քիչ բան կարող ենք առաջարկել», - հավելել է Մակարյանը:

Նշենք, որ 2014 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առեւտրում աճել է (22-ից մինչեւ 22,9%)՝ 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ եւ նախկինի պես շարունակում է մնալ ամենամեծը (Չինաստանինը երկրորդն է, այն կազմում է 9,7%): Ղազախստանի մասնաբաժինը նախկինն է մնացել՝ 0,1%, իսկ Բելառուսինը նվազել է  0,9-ից մինչեւ 0,7%:՛

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկակի նշանակության ապրանքները առանց թույլտվության օդանավով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում պատիժներ սահմանվեցին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց պատասխանատվության...
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
Ամենաշատ