News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախաձեռնած հունվարյան լարվածությունը բավական լրջորեն մտահոգել է համանախագահներին եւ համաշխարհային հանրությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն  Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով այն փաստը, որ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնանշել է  հրադադարի ռեժիմի խախտման հասցեատիրոջը՝ Ադրբեջանին կոչ անելով հետեւել հրադադարի պահպանման շուրջ ստանձնած հանձնառություններին:

«Համանախագահների ինստիտուտի ձեւավորումից հետո չեմ հիշում դեպք, որ նման հստակ տարբերակում արվեր  հակամարտող կողմերի միջեւ: Իսկապես,  Ադրբեջանի դեպքում նշվել է  ստանձնած հանձնառությունների կատարման անհրաժեշտությունը», - նշել է Սերգեյ Մինասյանը: Ընդ որում, ակնհայտ է, հավելել է նա, խոսքը  միայն այն ձեւական պարտականությունների մասին չէ, որոնք ստանձնել է Ադրբեջանի ղեկավարությունը օգոստոսի լարվածությունից հետո տեղի ունեցած հանդիպումների ընթացքում: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ մենք հերթական անգամ, որքան էլ տարօրինակ հնչի Ուկրաինայի ճգնաժամին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունների վատացմանը զուգահեռ, տեսնում ենք ՄԽ համաձայնեցված դիրքորոշումը՝ թույլ չտալ հակամարտության ռազմական լուծում», - նշել է քաղաքագետը: Սերգեյ Մինասյանը նաեւ հավելել է, որ ՄԽ երկու համանախագահ երկրները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, մեղմ ասած, այնքան էլ գոհ չեն Ադրբեջանում կատարվող քաղաքական գործընթացներից: «Եվ դա միայն մեծացնում է դժգոհությունը, որը Բաքվի նկատմամբ ձեւավորվում է Արեւմուտքում», - նշել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին համանախագահների տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մենք Ադրբեջանին կոչ արեցինք հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:  Բռնությունը ջնջում է հանուն խաղաղության գործադրվող ջանքերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը կդադարեցնի մասնակցությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին
Վոլոդինն ասել է, որ Ռուսաստանը չի կարող համակերպվել մի իրավիճակի հետ, երբ իրեն թույլ չեն տալիս իր դիրքորոշումն արտահայտել ԵԱՀԿ ԽՎ-ում...
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում
Չնայած զգալի մարտահրավերներին, ես մնում եմ զգուշավոր լավատես և գիտակցում եմ կայուն խաղաղություն բերելու հնարավորությունները...
ԵԱՀԿ գործող նախագահը հայտնել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «նոր իրողությունների մասին»
Բորգը հայտնել է նոր իրողությունների մասին...
Բայրամովը կրկնում է Ալիեւին. Մինսկի խմբի մանդատը սպառվել է եւ կրում է հնացած բնույթ
Մինսկի խմբի մանդատը սպառվել է...
Ալիեւը պահանջել է «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»
Ալիեւը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը...
Բորջը Հայաստանում ընդգծել է ԵԱՀԿ անսասան հանձնառությունը խաղաղության խթանմանը. ԵԱՀԿ հաղորդագրությունը
ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, աջակցել մարդկային տառապանքները հաղթահարելու և մարդկանց համար ավելի լավ ապագա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ