News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում բնակվող երեք կանայք խոստովանել են, որ ապօրինի ճանապարհով Մեքսիկայի տարածքով ՀՀ քաղաքացիներ են տեղափոխել ԱՄՆ։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը։

Սան Դիեգոյի դաշնային դատարանի նիստի ժամանակ 42-ամյա Վարդուհի Ավագյանը, 40-ամյա Մերի Ավետիսյանն ու 57-ամյա Մարիա Յանակոպուլոսը իրենց մեղավոր են ճանաչել միջազգային  հանցագործ խմբավորման անդամ լինելու մեջ։ Կազմակերպությունը 18 հազար դոլարով օտարերկրյա քաղաքացիներին անօրինական ճանապարհով տեղափոխում էր ԱՄՆ։

Կանանցից յուրաքանչուրին սպառնում է առավելագույն պատիժ՝ 3 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք։ Դատավճիռը կհրապարակվի մասիսի 11-ին։

Հիշեցնենք, որ Սան Դիեգոյի դատախազությունը հանցագործ խմբավորման անդամներին մեղադրում էր ՀՀ քաղաքացիներին 18 հազար դոլարով ապօրինի կերպով ԱՄՆ տեղափոխելու մեջ։  Քաղաքացիները մեկնում էին Մոսկվա, այնտեղից Մեքսիկայի Կանկուն քաղաք, որտեղից նրանց տեղափոխում էին Տիխուանա, ուր նրանց էին հանձնում ուրիշի միգրացիոն փաստաթղթերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ