News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մի շարք քաղաքներում ազգայնական շրջանակների կողմից փետրվարի 22-ին Խոջալուի իրադարձությունների հետ կապված միջոցառումների անվան տակ տեղի են ունեցել հայերի դեմ բացահայտ ռասիստական եւ թշնամանք ու ատելություն սերմանող ակցիաներ։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ազգայնական Genç Atsızlar (Գենչ աթսըզլար) կազմակերպության կողմից իրականացված ստամբուլյան ակցիայում հակահայկական կարգախոսներ են հնչեցրել եւ գովաբանել Դինքին սպանած Օգյուն Սամասթին։

Հիշյալ կազմակերպության կողմից Օրդու, Մանիսա եւ Մուղլա քաղաքներում կազմակերպված հակահայկական ակցիաների ժամանակ բացի հակահայկական կարգախոսներից, պարզվել են ռասիստական բնույթի եւ իրականացված ցեղասպանությունը խոստովանող պաստառներ։ Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Շնորհավոր երկրի հողերը հայերից մաքրելու 100-ամյակը։ Հպարտանում ենք մեր անվանի պապերով»։

Մուղլայում հիշյալ պաստառը կախվել է Սպորտի եւ երիտասարդության նահանգային վարչության շենքի դիմաց, իսկ վարչության աշխատակիցներից որեւէ մեկը չի միջամտել նման բնույթի պաստառ տեղադրելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ