News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը մարսողության հետ կապված բազմաթիվ խնդիրներ ունի: Սթրեսները, ոչ կանոնավոր սնունդը, վարակները, հակաբիոտիկների ընդունումը ոչնչացնում են աղիների բարենպաստ միկրոֆլորան: Նման վնասակար գործոնների դեմ  կարող է պայքարել միայն ուժեղ իմունային համակարգ ունեցող օրգանիզմը: Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու  համար բժիշկները խորհուրդ են տալիս օրական սննդակարգի մաս դարձնել կենդանի յոգուրտները, որոնցում առկա կենդանի յուգուրտային բակտերիաները վերականգնում են աղիների միկրոֆլորան:

Միջազգային չափորոշիչների համաձայն յոգուրտ կարելի է անվանել միայն այն մթերքը, որը պարունակում է «կենդանի» բակտերիալ կուլտուրա՝ բուլղարական ցուպիկ եւ կաթնաթթվային ստրեպտոկոկ: Մնացյալը՝ ջերմային մշակման ենթարկված մթերքներ են, որոնք իրականում քաղցր աղանդերներ կամ դեսերտ են: Ներկայումս Հայաստանյան շուկան լի է ջերմամշակման ենթարկված «յոգուրտներով», որոնք ներկրվում են արտերկրից: 

Ջերմամշակված յոգուրտների պահպանման ժամկետը մեկ ամսից ավելի է, եւ, բնականաբար,  այն չի կարող պարունակել օրգանիզմին անհրաժեշտ կենդանի բակտերիաներ, քանի որ  վերջիններիս կյանքի առավելագույն տեւողությունը 30 օր է: Ի տարբերություն ջերմամշակված յոգուրտների՝ կենդանի յոգուրտների պահպանման ժամկետը 10-30 օր է, դրանք զերծ են կոնսերվանտներից, պարունակում են վիտամինների մի ողջ կազմ՝ C, A, B1, B6, B12, E, D, Ca, Na, K եւ այլ միկրոէլեմենտներ:

Կենդանի յոգուրտը ջերմամշակվածից տարբերելու համար պարզապես ուշադրություն պետք է դարձնել պահպանման ժամկետին:

Հավելենք նաեւ, որ որոշ հայրենական կաթնամթերք  արտադրողներ իրենց արտադրատեսակների շարքում ունեն կենդանի յոգուրտներ: Գնելով հայրենական արտադրության յոգուրտներ՝դուք բարելավում եք ձեր առողջությունը, օրգանիզմին ապահովում եք անհրաժեշտ կենդանի բակտերիաներով եւ, միեւնույն ժամանակ, զարկ տալիս հայրենական շուկայի զարգացմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Ամենաշատ