News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի հասարակական նախաձեռնության» պաշտոնական էջում Պերմից 34 կմ հեռավորության վրա գտնվող Կրասնոկամսկ քաղաքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով վերանվանելու մասին առաջարկ է հայտնվել։ Նախաձեռնության հեղինակը նշել է, որ այս քայլը նպատակ ունի «հավերժացնել նախագահի անունը, որը շատ  բան է արել երկրի եւ մասնավորապես այդ քաղաքի համար»։

«Նման անունով քաղաքը դատապարտված է բարգավաճման։ Իշխանություններն ուղղակի պարտավոր կլինեն լուծել քաղաքի խմելու ջրի, ճանապարհների, զբոսայգիների, մանկապարտեզների եւ այլ ենթակառուցվածքների հարցերը»,- նշված է տեքստում։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 12 մարդ, իսկ դեմ՝ 2։ Հարցը համայնքային մակարդակով բարձրացնելու համար պակասում է եւս 3 530 ձայն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ