News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտական դիրքում փետրվարի 14-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կրտսեր սերժանտ Արման Օսիպյանի հարազատները չգիտեն, թե դեպքի օրն ինչ է տեղի ունեցել եւ ինչու է Արմանը մահացել:

NEWS.am-ի հետ զրույցում Արմանի հորեղբայրը՝ Կարո Օսիպյանը, վստահեցրեց, որ նա ծառայության ընթացքում ոչ մի խնդիր, բողոք չի ունեցել:

«Ընտիր ծառայություն է ունեցել, երբեք ոչ մի բանից չի բողոքել: Հենց իր նպատակն էր Ղարաբաղում ծառայելը: Ինքը ղարաբաղցու թոռ է, բայց երբեք Ղարաբաղում չէր եղել երբեք, դրա համար էլ շատ էր ուզում էնտեղ ծառայել: Գնաց, շատ ուրախ էր, բայց դե էսպես ավարտվեց ամեն ինչ»,- ասաց Կարո Օսիպյանը:

Նրա խոսքով՝ Արմանը մշտապես կապի մեջ է եղել ընտանիքի հետ, նրա ձայնի մեջ երբեք անհանգստություն չի նկատվել: Թե ինչ է եղել դեպքի օրը, հարազատները հստակ չգիտեն:

«Ոչ մի բան չգիտենք, չենք էլ ուզում խաբել, քննություն է ընթանում: Մի բան հաստատ է, որ մարմինի վրա բռնության ոչ մի հետք չկա, միայն կրակոցներն են»,- նշեց մահացած զինծառայողի հորեղբայրը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում փետրվարի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 14-ին ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը եւ մահացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ստո'ւմ ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի. զոհվածի մայրերը կառավարության դիմաց են
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների սևազգեստ մայրերը այսօր…
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում հավանություն է տրվել  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում...
Զինծառայողը մահացել է զորավարժության ժամանակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
2024 թվականի մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է...
ՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Զորավարժության նպատակներ են՝ ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ