![](img/news/25/45/57/default.jpg)
Թուրքիայի խորհրդարանում ներքին անվտանգության օրինագծի թեժ քննարկումների ժամանակ գողություն է գրանցվել հենց խորհրդարանում։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի այգում գտնվող զուգարանի պղձնե տանիքը գողանալու հետ կապված հետաքննություն է սկսվել։
Ոստիկաններն ուսումնասիրել են անվտանգության տեսախցիկները եւ նկատել, որ խորհրդարանի աշխատակիցներից մեկը քանդում եւ տանում է զուգարանի տանիքի պղնձե հատվածները։
Նշվում է, որ գողացվել է մոտ 50 կգ պղնձե թիթեղներ։