News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Առնվազն 15 մարդ է տուժել ուրբաթ Պակիստանի հյուսիս-արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով։ Այս մասին հաղորդում է DIN News հեռուստաընկերությունը։

5.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել էր մայրաքաղաք Իսլամաբադից 92 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը եղել է 32 կմ խորության վրա։ Հեռուստաընկերության տեղեկություններով՝ հիմնական ցնցմանը հաջորդել է եւս 2 հետցնցում։ Երկրաշարժի հետեւանքով ավերվել է առնվազն 20 տուն,  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միաժամանակ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը այլ տեղեկություններ է հաղորդում, որոնց համաձայն՝ 5.4 մագնիտուդով ցնցումը գրանցվել է Իսլամաբադից 106 կմ հեռավորության վրա, իսկ նրա օջախը եղել է երկրի մակերեւույթից 28.9 կմ խորության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ