News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին նվիրված ՀԱԿ-ի հանրահավաքն ավարտվելուց հետո տեղի ունեցավ ավանդական երթը դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ յոթ տարի առաջ սպանվեցին Մարտի 1-ի տասը զոհերը։ (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հղորդում է, որ երթը, որն առաջնորդում էին  առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, անցավ առանց միջադեպերի։ Երթի մասնակիցները Ազատության հրապարակից  քայլեցին մինչեւ Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ դրեցին ու հարգեցին զոհերի հիշատակը։

Նշենք, որ մինչեւ այդ Մյասնիկյանի արձանի մոտ զոհերի հիշատակը հարգելու էին գնացել «Հիմնադիր խորհրդարանի», «Քաղաքացիական պայմանագրի» անդամները, «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների առաջնորդները, քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը, «Հայազն» կուսակցությունը։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ