News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում վերջերս բացված հյուրանոցում անցկացրած օրն անմոռանալի արկած կդառնա ցանկացած զբոսաշրջիկի համար: Այստեղ իջեւանողների հետ գրեթե նույն համարում վայրի կենդանիներ են ապրում:

Jamala Wildlife Lodge նոր հյուրանոցը տեղակայված է Կանբերրայի Ազգային կենդանաբանական այգու եւ ակվարիումի տարածքում: Հյուրերն այգու բնակիչների հետ առավելագույնս մոտ են ապրում. նրանց կենդանիներից մի քանի միլիմետր հաստությամբ ապակի է բաժանում:

Ըստ Travel-ի, հյուրանոցի համարները թեմատիկ են: Giraffe Treehouses-ի բնակիչները կարող են իրենց պատշգամբից կերակրել ընձուղտներին, UShaka Lodge-ում շնաձկներով լի հսկայական ակվարիում է տեղադրված, իսկ Jungle բունգալոն ընդհանուր ապակե պատ ունի առյուծների, ընձառյուծների եւ արջերի ազատավանդակների հետ:

Հյուրանոցում կարելի է մնալ ընդամենը 18 ժամ: Անվտանգության նկառատումներից ելնելով՝ Jamala Wildlife Lodge-ում 6 տարեկանից փոքր հյուրերի չեն սպասարկում: Հյուրանոցային համարն արժե 400 դոլար՝ 1 անձի համար: Արժեքի մեջ ներառված է այցելություն կենդանաբանական այգի եւ ակվարիում, մինի-բար, The Cave ռեստորանում ընթրիք, ինչպես նաեւ նախաճաշ: Հյուրանոցի շահագործումից ստացված միջոցներն ուղղվում են կենդանաբանական այգու եւ ակվարիումի կարիքները հոգալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ