News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի կողմից  փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը ձերբակալել են Չեխիայի քաղաքացու: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Մեզ միայն փոխանցեցին, որ նման դեպք եղել է, որ այդ անձին փոխանցել են ԱԱԾ-ին, նա Չեխիայի քաղաքացի է: Այլ մանրամասներ դեպքի մասին չհայտնեցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը ձերբակալել են Թուրքիայի կողմից սահմանը խախտած տղամարդու: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունում՝ նշելով, որ ահազանգը ստացվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի տարածքում: Որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է քաղաքացի, որի մոտ առկա է Չեխիա մուտքի արտոնագիր: Ռուսերեն եւ հայերեն սահմանախախտը չի խոսել, ռուս սահմանապահները նրան հանձնել են ԱԱԾ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. Գրանցվել է 19 ավոտվթար, վիրավորվել է 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
Բացահայտվել է ազգային և էթնիկական թշնամանքի հիմքով հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը. ՔԿ
Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է...
Քերոբյանին առնչվող գործում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է ՔԿ-ն. Վահրամ Միրաքյան
Քանի որ պետաշխատողները նախընտրելու են չաշխատեն, որ չդատվեն...
Կոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն.  բուժքույրը տեղափոխվել է ԲԿ
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ...
Սաուդյան Արաբիայում Հաջջի ժամանակ շոգի պատճառով առնվազն 550 ուխտավոր է մահացել. AFP
Մեքքայում օդի ջերմաստիճանը Հաջջի ժամանակ այս տարի հասնում է գրեթե 52 աստիճան Ցելսիուսի, պարզաբանում է գործակալությունը...
«Ժողովուրդ». Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի` «ֆազի» սպանության գործով ներգրավվել է ԱԱԾ-ն
Իրավապահ համակարգը քրեական հետախուզության ողջ կազմով վերջինիս հոգեհանգստի օրը եկեղեցին...
Ամենաշատ