News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի համաշխարհային շուկայում նավթի գները բարձրացել են նախօրեին Brent տեսակի նավթի գների կտրուկ անկումից հետո, գրում է Bloomberg-ը։

Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում Երեւանի ժամանակով ժամը 9։35-ի դրությամբ թանկացել են 1.48 տոկոսով եւ կազմել 60.42 դոլար մեկ բարելի դիմաց։ Նշենք, որ երկուշաբթի՝ բորսան փակելու պահին, ֆյուչերսների գինը նվազել էր՝ հասնելով 59.54 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթի գինը 0,79 տոկոսանոց աճ է գրանցել՝  կազմելով 49.98 դոլար մեկ  բարելի դիմաց, գրում է «Ինտեֆաքս»-ը։ 

Շուկայի ուշադրությունը բեւեռված է ԱՄՆ պաշարներին, որոնց մասին տեղեկությունները կհրապարակվեն չորեքշաբթի։ Bloomberg-ի փորձագետների գնահատմամբ՝ ԱՄՆ նավթի պաշարները անցյալ շաբաթ աճել են 3.9 բարելով եւ 1982թ. ի վեր՝ հասել են իրենց առավելագույն ցուցանիշին՝ 434.1 մլն բարել։

Bank of America Corp-ի վերլուծաբանները կարծում են, որ նավթը կարող է էժանանալ մինչեւ 32 դոլար մեկ բարելի դիմաց, քանի որ ձմռան ավարտին կպակասի վառելիքի պահանջարկը։

ՕՊԵԿ-ում Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ այդ կազմակերպության անդամ պետությունները մտադիր չեն շուկայում իրավիճակը քննարկելու համար արտահերթ նիստ գումարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ