News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան մարտի 3-ին այցելել էՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ից: Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվեց, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը: Դեսպան Ի.կուխտայի խնդրանքով`  Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրել է վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիենրի վերաբերյալ: 2014-2015թթ. ընթացքում ՏԿԱԻՆ ՄՊԾ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 74 ապաստանի դիմում 141անձանց համար, որոնցից 17-ը էթնիկ ուկրաինացիներ, 7-ը`ռուսներ, իսկ մնացածները հայեր են: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան:

Եվս 128 Ուկրաինայի քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման եւ սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել եւ աջակցություն է ստացել  ՀՀ սփյուռքի նախարարությունից:

Դեսպան Ի.Կուխտայի խնդրանքով՝ պարոն Եգանյանը ներկայացրել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված միության անդամ երկրների միգրացիոն օրեսդրությունում կատարված փոփոխությունների, ինչպես նաեւ՝ հայ աշխատանքային միգրանտներին դրանց վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծել են միգրացիայի ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ