News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շուրջ 7 տարի որդուն տեսակցելու համար պայքարող Դավիթ Ծաղիկյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով առաջին ատյանի կայացրած որոշումը, որի համաձայն՝ նրան արգելում են տեսակցել 9-ամյա որդուն՝ պատճառաբանելով, որ նախկին գնդապետ Լեւ Եսոյանի թոռը իր որդին չէ:

NEWS.am-ի հետ զրույցում Դավիթ Ծաղիկյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ից արդեն ստացել է գրություն, որ վարույթ է ընդունվել:

«Ես հույսս կտրել եմ Հայաստանի արդարադատությունից: Գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու Հատուկ քննչական ծառայությունը ոչինչ չեն անում, որ իրականությունը բացահայտվի: Իսկ ես պահանջում եմ, որ թույլ տան որդուս տեսակցել: Չեմ ասում՝ տվեք ինձ, ընդամենն ուզում եմ օրենքով այցելեմ երեխայիս»,- ասաց Դավիթ Ծաղիկյանը:

Նրա խոսքով՝ եթե ՄԻԵԴ-ն էլ ոչինչ չանի, ապա ինքը պատրաստ է դիմել տարբեր երկրների դեսպանների՝ քաղաքացիություն ստանալու եւ Հայաստանից ընդմիշտ հեռանալու համար:

Նշենք, որ Դավիթ Ծաղիկյանը շուրջ 7 տարի պայքարում է իր երեխային վերադարձնելու համար: Նա համոզված է, որ գլխավոր դատախազությունը ապօրինի թույլ չի տալիս տեսակցել իր որդուն: Երեխայի մայրը ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Եսոյանի դուստրն է: Դավիթ Ծաղիկյանի որդին արդեն 9 տարեկան է, սովորում է Պուշկինի անվան դպրոցում, իսկ հոր պնդմամբ՝ նրան դպրոց են բերում տատիկն ու պապիկը «փակ մեքենայով, ականջներին` նաուշնիկ»:

Տպել
Ամենաշատ