News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում պետք է տարածվի  նաեւ Եվրամիության այլ ատյանների կառույցների՝ Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ այլոց վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության «Հայ Դատի»  եւ քաղաքական հարցերի  գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն դրական է գնահատում Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ եվրոպական կուսակցությունների ազդեցիկ ընտանիքի՝ ԵԺԿ ընդունած բանաձեւը՝ հաշվի առնելով, որ կուսակցությունը մեծամասնություն է ներկայացնում Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովում եւ որը որոշ եվրոպական երկրներում իշխող կուսակցություն է։

«Երկրորդ, բանաձեւը իր բովանդակությամբ բավականին հաջող է։ Նրանում խոսվում է ոչ միայն Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչման մասին, այլեւ հիշատակվում է Ցեղասպանության հետեւանքով Հայրենիքի կորուստը, խոսք է գնում փոխհատուցման  մասին, թեպետ եւ դրա մասին լիակատար պատկերացում չի տրվում։ Ընդգծվում է, որ հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցումը պետք է հիմնված լինի ճշմարտության վրա»,- արձանագրել է Մանոյանը՝ վստահություն հայտնելով, որ բանաձեւը վերջին քայլը չի լինելու։

«Բնականաբար պետք է շարունակել այս ուղղությամբ տարվող աշխատանքը։ Ցանկալի է, որ սա ուղղորդիչ լինի նաեւ այլ ուղղվածության կուսակցությունների համար։ Խոսքը գնում է սոցիալիստների, սոցիալ-դեմոկրատների մասին, որոնց կառույցներում մենք աշխատում ենք։ ՀՅԴ-ն Եվրոպական սոցիալական կուսակցության անդամ է եւ մենք աշխատանք ենք տանելու այդ ուղղությամբ։ ԵԺԿ բանաձեւը ինչ-որ չափով դրական ազդեցություն կարող է ունենալ այդ կուսակցությունների հետ մեր հարաբերությունների վրա։ Անկասկած, պետք է գնահատել նաեւ այն, որ մեր կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիրը» եւ «Ժառանգությունը», ի հեճուկս ներքին եւ արտաքին տարաձայնությունների, միասնական կերպով գովելի արդյունքի են հասել»,- եզրափակեց Մանոյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ