News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար նաիրա Զոհրաբյանը։

Վերջինս հերքեց տարածված տեղեկությունները, թե Վարդան Օսկանյանը մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունը լքելու դիմում է ներկայացրել, նախկին արտգործնախարարը միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալու  դիմում է ներկայացրել կուսակցությանը։

«Մեկ բան կարող եմ ասել, որ կուսակցությունում բոլորը կտրականապես դեմ են, որ պարոն Օսկանյանը լքի կուսակցությունը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ վաղը՝ մարտի 5-ին կայանալու է ԲՀԿ արտահերթ համագումարը, որի ընթացքում կուսակցության նոր ղեկավար են ընտրելու։ Ամենայն հավանականությամբ, հենց Նաիրա Զոհրաբյանն էլ կընտրվի այդ պաշտոնում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ