News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը աշխատում է նորմալ, բնականոն ռեժիմով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը:

Նա նշեց, որ ավագանու անդամներից որեւէ մեկն այս պահին ԲՀԿ-ից դուրս գալու դիմում չի գրել, որեւէ մեկը խմբակցության ղեկավարին չի դիմել ոչ որպես անկուսակցական ավագանու անդամ գործունեությունը շարունակելու, ոչ էլ առհասարակ ավագանու կազմից դուրս գալու համար:

«Մենք սպասել ենք զարգացումներին, առաջիկայում էլ նախատեսված է հանդիպում ԲՀԿ ղեկավարության՝ Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Վարդանյանի եւ մնացածների հետ, կքննարկենք օրակարգի հարցերը, մի շարք հարցեր կան, կհստակեցվեն ժամանակի ընթացքում: Ավագանին չի կարող կուսակցության քաղաքական գծից դուրս լինել»,-ասաց Թամարա Պողոսյանը:

Ի դեպ, Երեւանի ավագանու հաջորդ նիստը նախատեսված է մարտի 18-ին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանիում ԲՀԿ խմբակցության անդամ է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարել է նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:

Գագիկ Ծառուկյանն առաջարկել ԲՀԿ ղեկավարությունը վստահել Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս գրեթե միաձայն ընտրվել է ԲՀԿ վարչության նախագահ: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

Վերջին օրերի ընթացքում ԲՀԿ խմբակցության 36 անդամներից կուսակցությունից հեռացել են 7-ը, այս պահին ԲՀԿ խմբակցությունում կա 29 պատգամավոր:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ