News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանում կուսակցական համակարգ չկա, խորհրդարանում կուսակցությունները ներկայացված են, բայց իրական քաղաքականության վրա ազդող ուժ չեն։ Այս մասին մարտի 6-ն կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝  երկրում վերջին 2 շաբաթվա ընթացքում շարունակվող քաղաքական ինտրիգը ավարտվեց։ Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում վերջին խորհրդարանական ընտրություններից ծայր առած ներքին քաղաքականության այդ փուլը գտավ իր տրամաբանական ավարտը։ «Այն բանից հետո, երբ հանրապետականները զբաղեցրեցին բոլոր կարեւոր պաշտոնները, վրա հասավ այսպես կոչված կուսակցական համակարգի «նեկրոզը»։ Երեկ այդ գործընթացը գտավ իր ավարտը։ Ընդդիմադիր քաղաքական գործունեության տարածքն ազատվեց։ Արդյունքում իհարկե վրա կհասնի ապատիա, սակայն ավելի ակնհայտ է Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական խնդիրը. երկրին քաղաքական կուսակցությունների համակարգ է պետք, այն անհրաժեշտ է ստեղծել։ Դա շատ բարդ է, հետխորհրդային երկրներից եւ ոչ մեկին դեռեւս դա չի հաջողվել։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հանրապետականները բոլոր քաղաքական միջոցառումներում կարող են շատ հեշտությամբ հաղթանակ տանել,- եզրափակեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ նիստում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց իր պաշտոնից եւ հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Կուսակցության քարտուղար ընտրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ