News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Իշխող Հանրապետական կուսակցությունն ուժեղ է ոչ թե այն պատճառով, որ լեգիտիմ է, նման վստահություն այդ կուսակցության հանդեպ չկա, այլ որովհետեւ նրան հակազդող ուժ չկա։ Իրականում այն թույլ է։ Այս մասին մարտի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե «բոլոր ճանապարհները անցնում են Մելիք Ադամյան փողոցով», որտեղ գտնվում է կուսակցության գրասենյակը։

Նրա խոսքով՝ հանրապետականները այդպես են վարվում, քանի որ չեն ցանկանում նորմալ աշխատել։ «Չէ՞ որ այլ սխեմայով աշխատելու դեպքում նրանք պետք  է պայմանավորվեն, հաշվի առնեն այլոց շահերը, կիսվեն, միություններ կազմեն։ Իսկ դա բարդ է, ավելի հեշտ է քանդել քեզ հակադրվող ամեն բան եւ դրանից հետո շարունակել միայնակ գործել։ Սակայն քաղաքական համակարգի համար դա վատ է»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո Շարմազանովը լրագրողներին հայտարարել էր, թե ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանում գաղափարապես ամենազդեցիկ կուսակցությունը Հանրապետականն է՝ հիշեցնելով իր կես տարվա առաջվա հայտարարությունը, որ «բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք Ադամյանով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ