News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցելու ԲՀԿ-ի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն է հայտարարել, եւ դա արդեն հիմք է համագործակցության համար:

«Ուզում եմ շնորհավորել ԲՀԿ նորաստեղծ վարչությանը: Արտահերթ համագումարով նրանք կարողացան նոր վարչություն ստեղծել, և վերջապես հանգուցալուծել այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 12-ից ի վեր: Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է, սպասելի էր, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ ԲՀԿ անդամների հետ, այլ լուծում չէր կարող գտնել, քան ընդդիմություն հայտարարելը: Համագործակցության մասով կարող եմ ասել, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԲՀԿ-ի հետ: Հարցը մենք խմբակցությունում չենք քննարկել, բայց ես` որպես ՎՍԴՀԿ ատենապետ, պատրաստ եմ համագործակցել նրանց հետ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, որ Նաիրա Զոհրաբյանն այն անձն է, որը կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին:

Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ այս պահին ընդդիմության դաշտը վերադասավորվում է։

«Այս իրավիճակում ամենացավալին այն է, որ քաղաքական ուժերի հնարավորությունները սահմանափակվեցին, և այն բևեռը, որը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլևս չկա: Ես կարծում եմ, որ ժողովուրդն այսօր հուսախաբ է, բայց ոչ թե ընդդիմությունից, այլ երկրում տիրող իրավիճակից: Այստեղ ընդդիմությունը շատ մեծ անելիք ունի: Պետք է մի կողմ դնել ամբիցիաները, որոնք իսկապես կան ընդդիմության մեջ, և համախմբման միջոցով հասնել հաջողության»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարել է նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:

Գագիկ Ծառուկյանն առաջարկել է ԲՀԿ ղեկավարությունը վստահել Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս գրեթե միաձայն ընտրվել է ԲՀԿ վարչության նախագահ: Կուսակցության քաղխորհրդի քարտուղար է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Իրականում Նիկոլը վախենում է «բերետավորներից»
Եվ ահա, աղբյուրը նաեւ հայտնում է, որ բացի գազանություններ սովորեցնելուց, ամերիկացիները նաեւ ակտիվորեն...
«Իրավունք». Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել...
«Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվեն
Խնդիրը ոչ թե այն է, որ համեստ ապրող Բաբայանը սկսել է շատ բարեկեցիկ ապրել, այլ այն, որ ՔՊ-ն արդեն սկսել է...
«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն
Քննչական կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որում մի տղամարդ դժգոհում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել
Բայց աշխատողներն արժանի հակահարված են տվել, թե` պետական ապարատը ձեր սեփականությունը չէ, ցույցերին...
«Ժողովուրդ». Ավինյանն ասել է՝ կա՛մ- կա՛մ. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել ավագանու անդամ Սամվել Հակոբյանի նկատմամբ, ապա կարճել
Սամվել Հակոբյանի կողմից անհամատեղելիության պահանջները առերեւույթ խախտելու վերաբերյալ վարույթը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ