News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բրիտանացի խորհրդարանի անդամները նոր ֆինանսական տարում կզրկվեն անվճար թեյից, թխվածքաբլիթից եւ հարկատուների հաշվին տաքսի պատվիրելու հնարավորությունից: Այս մասին ասված է Խորհրդարանի ստանդարտների վերահսկողության անկախ հանձնաժողովի (IPSA) կայքում տեղադրված հաղորդագրությունում: Նորամուծությունը պայմանավորված է մայիսին նախանշված ընտրություններից հետո միջոցներ խնայելու անհրաժեշտությամբ:

«Մենք սահմանափակումներ եւ փոփոխություններ կմտցնենք կանոններում, որոնք համաձայնեցվել են 2013 թվականի դեկտեմբերին եւ վերաբերում են նաեւ սննդի սուբսիդավորմանը եւ հյուրերի ընդունման արարողակարգին: Մենք կխստացնենք հյուրանոցներից եւ տաքսիներից օգտվելու կանոնները: Մենք այլեւս հեռուստատեսային արտոնագրերի եւ սեփական տների ապահովագրության վճարման հայտեր չենք ընդունի»,- ասված է հրապարակված փաստաթղթում:

Ըստ Gazeta-ի, փաստաթղթում նշվում է, որ «խորհրդարանականներին կարգելվի թխվածքաբլիթ եւ թեյ պահանջել, պետության հաշվին մինչեւ 23:00-ն տաքսի պատվիրել»:

Խորհրդարանի անդամների աշխատավարձերը կսառեցվեն. չեղյալ է հայտարարվել աշխատավարձը 10%-ով ավելացնելու ծրագիրը:

Ներկայում բրիտանացի խորհրդարանականների աշխատավարձը կազմում է տարեկան 67 հազար ֆունտ սթեռլինգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ