Ֆուտբոլի աշխարհի (1998թ.) եւ Եվրոպայի (2000թ.) չեմպիոն, Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը չի կարողանա մասնակցել Խորեն Հովհաննիսյանի 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այդ մասին պարզ դարձավ NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանին:
Ավելի վաղ ասվել էր, որ հայազգի ֆուտբոլիստներ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը հնարավոր է մասնակցեն Խորեն Հովհաննիսյանի 60 ամյակի նվիրված ընկերական խաղին 80 - 90-ակնների աշխարհի և ԽՍՀՄ աստղերի միջև, որը տեղի կունենա մարտի 28-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նվեր է պատրաստել բոլոր ֆուտբոլասերի համար:
2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանան Չեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ: Մանրամասներին ծանոթացեք այստեղ :
Ավելի վաղ NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ խաղին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել 2006-ի աշխարհի իտալացի չեմպիոններ Ջենարո Գատուզոն և Մարկո Մատերացցին, ինչպես նաև Ֆրանկո Բարեզզին, 1998-ի աշխարհի և 2000-ի Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիացի Վենսան Կանդելան, ֆիննական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը, 1994-ի աշխարհի չեմպիոն բրազիլացի Ալդաիրը, «Բորուսսիա» Դորտմունդի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրկ Բերգերը, կոլումբիացի հայտնի ֆուտբոլիստ Ֆաուստինո Ասպրիլյան և ֆրանսիացի Ժան-Պիեր Պապենը:
Գերմանացի Ռուդի Ֆյոլերն ու լեհ Զբինգև Բոնեկը չեն կարողանա ժամանալ, քանի- որ այդ օրերին այլ ծրագրեր ունեն, սակայն խնդրել են փոխանցել հոբելյարին առողջություն և ամենայն բարիք: Մոտ օրերս կհաստատվի աշխարհի հավաքականի ամբողաջական ցուցակը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ հավաքականն ունի հետևյալ կազմը.
Խ. Հովհաննիսյան, Ս. Չերչեսով, Օ. Գաբելիա, Վ. Խիդյատուլին, Յ. Գավրիլով, Ս. Շավլո, Վ. Շմարով, Գ. Յարցեւ, Օ. Ռոմանցեւ, Լ. Բուրյակ, Ա. Միխաիլիչենկո, Վ. Բեսոնով, Ա. Դեմյանենկո, Ի. Բելանով, Ա. Սարգսյան, Ա. Չիվաձե, Տ. Սուլակվելիձե, Վ. Գուցաեւ, Վ.Գազաեւ, Ա. Ցվեյբա, Վ. Կեչինով, Դ. Խլեստով, Ա. Տարխանով, Ս. Գորլուկովիչ. գլխ. մարզիչ՝ Ա. Բիշովեց, մարզիչ՝ Ե. Լովչեւ:
Խաղը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 16.00-ին Հանրապետական մարզադաշտում: Տոմսերն արժեն 500- 1000 դրամ:
Վերա Մարտիրոսյան / Vera&Football