Իսրայելը որոշում է կայացրել ազատ արձակել մայիսի 31-ին կալանած թուրքական նավերը։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա հաստատել է թուրքական 3 նավերի ազատ արձակելու որոշման փաստը՝ նշելով, որ դա արվել է թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորելու, եւ փոխադարձ վստահությունը վերականգնելու համար։
Նշենք, որ մայիսի 31-ին իսրայելցի զինվորականները գործողություններ էին իրականացրել Գազայի հատված օգնություն տանող նավերի դեմ, որի ընթացքում թուրքական Mavi Marmara նավի վրա գտնվող ակտիվիստներից 9 հոգի սպանվել էին։