News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդների համար Սերժ Սարգսյանը գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Պուտինի, Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի Աստանայում մարտի 20-ին կայացած հանդիպումը:

«Մեր ղեկավարությունն ասում է, որ երեք առաջնորդները քննարկելի են ներքին խնդիրներ, իսկ Հայաստանը ոչ մի խնդիր չունի ԵՏՄ անդամ երկրների հետ: Բայց չի կարող լինել խնդիր, ասենք, Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, որը չվերաբերի մեզ, իսկ մեր խելացի ԱԳՆ-ն դա չի հասկանում»,-ասել է պատգամավորը:

Նրա կարծիքով, դժվար չէ գուշակել, թե ինչ տեղի կունենա հետագայում. հաջորդ հանդիպումը լինելու է մայիսի 8-ին, Հաղթանակի տոնի նախօրեին: «Հայաստանին կհրավիրեն զորահանդեսի եւ տոնակատարությունների, բայց երբ սկսվեն գործնական բանակցություններ, կրկին Հայաստանը դուրս կմնա: «Կարող են հրավիրել ֆուրշետի, բայց ոչ բանակցությունների սեղանի մոտ: Ոչ մեկի հետ չքննարկելով, երկու բլոկների նկատմամբ արկածախնդիր քաղաքականությունը կարող է Հայաստանին Եվրոպայի եւ Ռուսաստանի բախումների առանցք դարձնել»,-նշել է Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ