News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աշխարհի ավելի քան 170  երկրներ միացել են «Երկրի ժամը» բնապահպանական ակցիային, որի ընթացքում մեկ ժամով կանջատեն բոլոր լույսներն ու էլեկտրական սարքավորումները՝ ի նշան բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտության: Այդ ժամանակ կանջատվեն նաեւ հայտնի շինությունների եւ հուշարձանների լուսյերը:

Ընդհանուր առմամբ, «Երկրի ժամը» ակցիային կմասնակցեն 172 երկրներ եւ ավելի քան 7 հազար քաղաքներ:

Բոլոր երկրներում, տեղի ժամանակով 20.30-ին կանջատվեն աշխարհում ավելի քան 1,2 հազար ամենահայտնի տեսարժան վայրերի լույսերը: Խոսքը մասնավորապես Փարիզի Էյֆելյան աշտարակի, Սան Ֆրանցիոսկոյի Ոսկե դարպասների, Աթենքի Ապրոպոլիսի մասին է:

«Երկրի ժամ»-ը սկսվել է 2007թ. Սիդնեյում, Ավստրալիայում, երբ 2,2 միլիոն անհատներ եւ 2,000 ընկերություններ մեկ ժամով անջատեցին լույսերը` պայքարելու կլիմայի փոփոխության դեմ: Եվ միայն մեկ տարի անց «Երկրի ժամ»-ը դարձավ համընդհանուր կայուն շարժում` ներգրավելով ավելի քան 50 միլիոն մարդ աշխարհի 35 երկրներից, տարածաշրջաններից:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ