News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2015 թվականի մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը (“Prevention of genocide”): Հայաստանին են միացան եւ բանաձեւը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա դեռեւս երկու շաբաթ:

Բանաձեւը վերահաստատում է, որ ցեղասպանության եւ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունը խրախուսում է նման հանցագործությունների կրկնությունը եւ լուրջ խոչընդոտ է հանդիսանում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ ժողովուրդների համգործակցության համար եւ ընդգծում է անպատժելիության դեմ պայքարը՝ որպես կանխարգելման կարեւոր գործիք:

Հայաստանի նախաձեռնած բանաձեւում ընդգծվում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման եւ արդարացման փորձերը վտանգում են անպատժելիության դեմ պայքարը, խոչընդոտում են ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ջանքերին:

Բանաձեւում վերահաստատվում է Համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:

Բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ ցեղասպանությունների կանխարգելման նպատակով ամրապնդել համագործակցությունը գործող մեխանիզմենրի շրջանակներում, ցեղասպանությունների վերաճելու հավանականություն ունեցող մարդու իրավունքների զանգվածային, լուրջ եւ պարբերական խախտումները կանխելու նպատակով:

Փաստաթուղթն ընգծում է կրթության կարեւորությունը ցեղասպանությունների կանխարգելման գործում եւ կոչ է անում անդամ երկրների կառավարություններին համապատսպան կրթական ծրագրերի միջոցով նպաստել ցեղասպանությունների իրազեկմանը եւ դրանց միջոցով կանխարգելմանը:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման հանցագործությունները երբեք չմոռացվեն եւ բոլորը հնարավորություն ունենան անցյալի դասերի հիման վրա նպաստել առավել ապահով ապագայի կերտմանը:

Բանաձեւով Մարդու իրավունքների խորհուրդն առաջարկում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեային դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանել ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Բանաձեւի համաձայն, նախատեսվում է նաեւ ցեղասպանության կանխարգելման հարցերով համակարգողների համաշխարհային ցանցի ստեղծում:

Հատկանշական է, որ Հայաստանի նախաձեռնությամբ միջազգային այս կարեւոր բանաձեւն ընդունվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ