News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությանը, համագործակցության բոլոր ոլորտները ներառող երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում կարեւոր տեղ են զբաղեցնում միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք արդյունավետորեն դրսեւորվում են նաեւ միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ միջխորհրդարանական կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք են բերել կայուն եւ դինամիկ բնույթ: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերը, Հանրապետության Նախագահի խոսքով, վերաբերում են երկու երկրների փոխգործակցության ամենատարբեր ոլորտներին եւ օժանդակում են օրենսդրական հիմքերի ստեղծմանը՝ ապահովելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջպետական համագործակցության ներդաշնակ զարգացումը:

Սերժ Սարգսյանը եւ Սերգեյ Նարիշկինն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը ինտեգրացիոն նոր գործընթացների համատեքստում: Կողմերն ընդգծել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով՝ Հայաստանը եւ Ռուսաստանը փոխշահավետ գործընկերությունը բարձրացրել են որակապես նոր մակարդակի, եւ անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի այդ ինտեգրացիոն միավորումը լիարժեքորեն օգտագործվի ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների բարօրության:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ