News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Մշտական խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցում էին կազմակերպության 57 անդամ պետություններ, Ֆրանկոֆոնիայում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվեց կազմակերպության Համագործակցության եւ ծրագրավորման հանձնաժողովի նախագահ` 2 տարի ժամկետով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսանալով կազմակերպության թվով չորս ղեկավար մարմիններից մեկը` հանձնաժողովը մշակում եւ վերահսկում է անդամ պետություններում կազմակերպության կողմից իրագործվող ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ