News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

2020թ. Հայաստանին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 500 մեգավատ հզորություն։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, լրագրողներին հայտնեց Հայաստանի հարցով Համաշխարհային բանկի տնօրեն Լորա Բեյլին՝ ներկայացնելով բանկի գնահատականները։

Ըստ նրա՝ լրացուցիչ պահանջարկը կբավարարի հատկապես գազով աշխատող նոր ՋԷԿ-ը։  «Մենք կօգնենք ՀՀ Կառավարությանը կազմել դրա տեխնիկական գնահատականը, ինչը նշանակում է, կօգնենք կողմնորոշվել որոշում կայացնելիս»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում էլեկտրաէներգիայի գեներացման սահմանված հզորությունը 4200 մեգավատ է, որոնցից օպերացիոն է 55 տոկոսը։ Այսօր ՀԲ-ն «էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» նախագծի շրջանակում հավանություն է տվել Հայաստանին 52 մլն դոլար վարկ տրամադրելու ծրագրին։ Վարկի մեծ մասը ուղղվելու է Երեւան ՋԷԿ-ը սպասարկող ենթակայանների կապիտալ վերանորոգման աշխատանքներին, որը արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 20 տոկոսը։

Հարցին, թե կարո՞ղ է արդյոք նոր ենթակայանը սպասարկել նաեւ նոր կայանը (Կառավարությունը պատրաստվում է այն կառուցել որպես Երեւան ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկ), ՀԲ նախագծի ղեկավար Արթուր Կոչնակյանը նշեց, որ նման հնարավորության մասին դատել կարելի է տեխնիկական գնահատական կազմելուց հետո։

«Ամեն դեպքում, վերանորոգման աշխատանքներից հետո ենթակայանի հաղորդիչ հնարավորությունները կմեծանան»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ